Հայտնի դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել ուղեղի քաղցկեղի դեմ պայքարում  

14 հուլիսի, 2018  16:10

Բժշկության մեջ վաղուց հայտնի դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել ուղեղի քաղցկեղի ագրեսիվ տեսակի՝ գիոբլաստոմայի դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Science Translational Medicine ամսագիրը։

Գլիոբլաստոման արագ է զարգանում ու  հաճախ բուժման չի ենթարկվում։ Սովորաբար գլիոբլաստոմայի դեմ պայքարելու համար օգտագործում են տեմոզոլոմիդ դեղամիջոցը։ Սակայն քաղցկեղային բջիջները հաճախ դիմադրում են այդ դեղամիջոցի ազդեցությանը։

Ուռուցքի բջիջները արտադրում են BCL-3 սպիտակուց, որը պաշտպանում է դրանք տեմոզոլոմիդի գործողությունից   հատուկ ֆերմենտի՝ կարբոանգիդրազա-2-ի ակտիվացման հաշվին։ Ամերիկացի գիտնականները գտել են այդ խնդրի լուծումը՝ նրանք առաջարկում են համադրել տեմոզոլոմիդը ացետազոլամիդ դեղամիջոցի հետ։

Սովորաբար ացետազոլամիդ նշանակում են լեռնային հիվանդության դեպքում։ Բայց կարբոանգիդրազա- 2 ինգիբացնելու դրա ունակության շնորհիվ  այն կարող է շատ արդյունավետ լինել գլիոբլաստոմայի համալիր բուժման մեջ։ Հետազոտողների թիմը արդեն պատրաստվում է գործող նյութերի նոր համադրության կլինիկական փորձարկումներին։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում